ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։   Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Բրազիլ հարաբերությունների զարգացմանն ուղղված ներդրման համար՝ մաղթելով հաջողություններ հետագա … Read more

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ շարքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Գյումրի քաղաքի Ռասկատլյան, Բարոնյան, Խաչատրյան, Պողոսյան փողոցների, Խրիմյան Հայրիկ խճուղու թիվ 6, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Խրիմյան … Read more

Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վիզուալիզացրել են հնագույն Հայկական թաղամասի պատմությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը: Մայրաքաղաքում իրականացվում է «Կորսված Կիև» («Втрачений Київ») պատմալուսավորչական նախագիծը, որի շրջանակներում Պոդոլ թաղամասում հայտնվել են նոր տեղեկատվական ցուցանակներ: Դրանք նշում են հնամենի Հայկական թաղամասի պատմական սահմանները (XIV–XVII դդ.) և Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Աստվածածնի Ծննդյան եկեղեցու տեղակայումը: Ծրագրի նախաձեռնողներն … Read more

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Սեպտեմբերի 8-ին Բաղդադում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և  Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր Ալ-Ուլումի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն … Read more

ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերին, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան

Ամերիկյան ռազմանավի վրա Թեհրանի գլխավորությամբ երկու հարձակմանն ի պատասխան՝ ամերիկյան ուժերը հարվածել են իրանական հինգ լցանավի՝ խորտակելով դրանցից մեկը։ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հարձակումների թիրախում են եղել Օմանի ծոցում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված չորս իրանական նավթատար նավ, ինչպես նաև Խարգ կղզու մոտ գտնվող մեկ այլ նավթատար նավ։   Ի … Read more

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում

Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին երկու օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազել է։ Այսօրվա դրությամբ օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։   Սեպտեմբերի 10-ից սկսած հարավից՝ արևադարձային լայնություններից, մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ … Read more

46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ

ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական հետևողական միջոցառումների շնորհիվ ձեռք են բերվել նոր տվյալներ՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց անօրինական արարքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։   «Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ։   Ինչպես արդեն հայտնել ենք՝ քրեական աստիճանակարգության բարձր կարգավիճակ … Read more

Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հերթական անակնկալ այցը կատարեցի մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամաս և հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս։ Դիտումների քանակ2

Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ

Ինչպես հայտնել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել։ «Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ»,- ասել է Փաշինյանը։ Դիտումների քանակ7