Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը։   «Կհետևեմ վերկացի և առավոտյան մարմնամարզության գործընթացին, եթե ժամանակը թույլ տա,  նաև կնախաճաշենք զինվորների հետ»,-  հրապարակած տեսանյութում ասել է նա։   Ըստ նախարարի, այս անակնկալ այցերն ի ցույց են դնում … Read more

UEFA Regions’ Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը

Հայաստանի ներկայացուցիչ «Կիլիկիան» ավարտել է պայքարը Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում ընթացող UEFA Regions’ Cup-ի որակավորման միջանկյալ փուլում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։   Վերջին՝ 3-րդ տուրում հայկական թիմը 3։5 հաշվով պարտվել է հյուսիսմակեդոնական «Բիտոլային»։   ՀՀ թիմից դուբլի հեղինակ է դարձել Դավիթ Յավրյանը, մեկ գոլ էլ խփել է Գեորգի … Read more

Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Շիրակի մարզում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին հայտնում է Ախորյանի համայնքապետարանը։   Շուրջ կես կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կատարված փոխատեղման արդյունքում ճանապարհի երկարությունն ավելացվել է ևս 90 մետրով։   Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 95 միլիոն դրամ։   … Read more

Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան

Քաղաքային իշխանությունը նախատեսում է մայրաքաղաքի մուտքերի մոտ ստեղծել նոր ավտոկայանատեղիներ, նպատակը մարզերից Երևան հոսքերի կառավարումն է: Ավագանու նիստում նշվել է, որ առաջնահերթ է հանրային տրանսպորտի արագ տեղափոխման միջոց լինելը: Քաղաքապետ Ավինյանի խոսքով՝ մայրաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը: Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան Դիտումների քանակ3

Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ում արտադրված Dive-LD անօդաչու ստորջրյա սարքի առգրավման մասին, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:   ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ գրավված սարքը ԱՄՆ բանակի ամենաժամանակակից ինտելեկտուալ անօդաչու ստորջրյա սարքերից մեկն է, որը շահագործման է հանձնվել 2025 թվականին: Կորպուսը նաև … Read more

Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները

Դուբայում հանդիպումներն ու պայմանավորվածություները շարունակել է Էկոնոմիկայի նախարարը: Գևորգ Պապոյանին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերը, կողմերը քննարկել են համատեղ լոգիստիկ հանգույցների զարգացման, հայկական գյուղմթերքի վերամշակման հնարավորությունը: Պապոյանը հանդիպումներ է ունեցել նաև առևտրային խոշոր ցանցերի ղեկավարների հետ, քննարկել փոխշահավետ ներդրումային նախաձեռնությունների հեռանկարը: Հեղինակ՝ Աննա Զախարյան Դիտումների քանակ5

Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց են ունեցել, այն տևել է մեկ ժամ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը մտքեր են փոխանակել Սպիտակ տան բանագնացներ Սթիվեն Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների վերաբերյալ:   Ռուսական կողմի տվյալով՝ Պուտինը հստակեցրել է, թե … Read more

Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը գործուղվելու է Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա։   Համապատասխան որոշումը սեպտեմբերի 8-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Ըստ որոշման՝ Խուդաթյանը Վիեննայում կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին։ Դիտումների քանակ3

Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից գործուղված Ալեքսանդր Մխիթարյանը սեպտեմբերի 8-ից նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ մինչև 2027 թվականի հունվարի 10-ը:   Կարգադրությունը սեպտեմբերի 8-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Դիտումների քանակ5

ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալների ընդդիմադիր թեկնածուներին կողմ է քվեարկել

ԱԺ չորս հանձնաժողովի նախագահի տեղակալները հայտնի են: «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ է քվեարկել ընդդիմության թեկնածուներին, մինչդեռ ընդդիմադիրները դեմ են քվեարկել կառավորող ուժի թեկնածուներին: Քննարկումներն առանց միջադեպերի չեն անցել, Էդգար Ղազարյանն է որոշել մասնակցել ընթացող նիստերին և հարցեր տալ մեծամասնության թեկնածուներին: ՔՊ-ից կոչ են արել ընդդիմադիրներին ապահովել, որ Ղազարյանը չխանգարի նիստերը:   Հեղինակ՝ Վարդուհի … Read more