Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը։


 


«Կհետևեմ վերկացի և առավոտյան մարմնամարզության գործընթացին, եթե ժամանակը թույլ տա,  նաև կնախաճաշենք զինվորների հետ»,-  հրապարակած տեսանյութում ասել է նա։


 


Ըստ նախարարի, այս անակնկալ այցերն ի ցույց են դնում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցի ընթացքում, որովհետև, որպես կանոն, նախարարի այցին նախապատրաստվում են, արվում են աշխատանքներ, որոնք չեն արվում սովորական առօրյայում։


 


«Եվ ամենակարևորը, ինձ համար ակնհայտ է դառնում, թե որ զորամասում որքանով են հետևում օրվա կարգացուցակի պատշաճ կատարմանը»,- ասել է Պապիկյանը։


 


Դիտումների քանակ16

Leave a comment