Քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի քաղաքական բավաեճերում, եթե դրանք կարելի է բանավեճեր համարել, լրիվ նորմալացել է անտեղյակությունն ու դիլետանտությունը տեաակետի հետ շփոթելը։ էս հարցին նախկինում նույնպես անդրադարձել եմ։
Աշխարհի բոլոր օտար երկրներում ինչ-որ հակառակորդի զսպելու համար տեղակայված բազաներն ընդամենը 20 կարող են դիմանալ, լինեն դրանք ռուսական, ամերիկյան, թե պակիստանյան։ Դրանց իմաստը ընդհանուր հակառակորդի հարվածը կասեցնելը չի, այլ քո զինված ուժերի ներկայացուցիչներին հարվածի տակ դնելը։ Դա արվում է այն տրամաբանությամբ, որ նման հարված ստանալուց հետո պատերազմին չխառնվելու ու դաշնակցին լքելու հավանականությունը փոքրանում է, ինչն էլ իր հերթին զսպում է հակառակորդին։
Սա բակալավրիատի միջազգային հարաբերությունների ներածական կուրսի 5-րդ շաբաթվա թեմաներից մեկն է։ Բայց դե գիտենք, որ Հայաստանում միջազգային հարաբերություններն ալտերնատիվ տրամաբանություն ունեն, ու իհարկե միջազգային հարաբերություններն էդ առումով բացառություն չեն»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: