ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։
🔹 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` հատուկ անդրադարձ կատարելով զինված ուժերում և անվտանգային համակարգերում կանանց առաջնորդության խթանման կարևորությանը:
🔹 Կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող հարցերով հետագա համագործակցության հնարավորությունները և նախանշել փոխգործակցության ընդլայնման ուղղությունները։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)