«Ուզում եմ այս տեխնոլոգիաները բերենք Հայաստան». մանրամասներ նախարար Միրզոյանի Լատվիա կատարած այցից

Bovo GAS-ը կարող է ապահովել 5-7% բիոմեթանի, 80-90% պարարտանյութի Հայաստանի պահանջարկը, ընկերության հիմնադիրը պատրաստ է այս տեխնոլոգիաները բերել մեր երկիր: Ռիգայում նախարար Միրզոյանը այցելել է բիոգազի արտադրման գործարան, ընդգծել, որ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Լատվիա այցի ընթացքում Արարատ Միրզոյանին ընդունել է նաև երկրի Սաեյմայի նախագահը:   Հեղինակ՝ Աննա Զախարյան … Read more

ՆԳՆ կրթահամալիրն ունի կացարանային նոր մասնաշենք. կբնակվեն մարզերից եկողները

Հեռավոր մարզերից եկողները կունենան ոչ միայն գիշերակացի, այլև պատշաճ հանգստի պայմաններ. տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի բացման արարողությունը: Նոր մասնաշենքը նախատեսված է 70 ուսանողի համար: Նախարար Սարգսյանը նաև ապագա ծառայության համար կարևոր է համարել ուսանողների նույն միջավայրում ապրելն ու սովորելը։ Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: Դիտումների քանակ8

ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարարականներ:   Դիտումների քանակ7

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի, այդ թվում՝ 27 իրանական ավիաընկերություն: Ի թիվս այլոց, սահմանափակումները վերաբերել են Iran Aseman Airlines-ին, Iran Airtour-ին, Kish Air-ին, Qeshm Air-ին, Taban Airlines-ին, Zagros Airlines-ին, Chabahar Airlines-ին և մի շարք այլ փոխադրողների: Պատժամիջոցներ են սահմանվել նաև ԱՄԷ-ի, … Read more

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը: Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվել է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում … Read more