Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ


ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Լիանա Մանուկյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է անդրանիկ նիստը:


Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:


Լիանա Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:


Ծովինար Վարդանյանը ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը պետք է արձագանքի Կառավարության ընդունած տնտեսական դոկտրինում արձանագրված զարգացումներին։ Նա առանցքային է համարել նաև կապիտալի շուկայի զարգացման դերը։


Թեկնածուն նշել է, որ ինքն այս մասով բավական նախաձեռնող կլինի, իսկ որպես հանձնաժողովի փոխնախագահ՝ կկատարի բոլոր պարտականություններն ու կգործի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում ամրագրված իրավասությունների շրջանակներում։


ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ «դեմ» են քվեարկելու Ծովինար Վարդանյանի թեկնածությանը։


Քվեարկության արդյունքում Ծովինար Վարդանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։


Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել և հաստատվել է քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը։

Դիտումների քանակ11

Leave a comment