Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից: Հիշեցնենք, որ Խաչատրյանը կալանավորվել է: Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված … Read more

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Լուսինե Բադալյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է անդրանիկ նիստը: Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Զարուհի Բաթոյանի թեկնածությունը: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Զարուհի Բաթոյանը շնորհակալություն … Read more

Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Խարգ կղզու մոտակայքում գտնվող լցանավի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ ի պատասխան կհարվածեն ամերիկյան նավերին, ինչպես նաև Քուվեյթի և Բահրեյնի նավահանգիստներում գտնվող լցանավերի։ Պայթյուններ են լսվել նաև Հորմուզի նեղուցից ոչ հեռու գտնվող Ջասկ նավահանգստային քաղաքում։ Ամերիկյան կողմն էլ հայտնել է իրանական 5 նավթատար … Read more

Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարը։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով նշված օրերին հանրապետության մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ Մասնավորապես՝ Սեպտեմբերի 10-ին Հեծանվավազքը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով … Read more

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ի արտահերթ նիստում հաստատել է իր աշխատակարգը, ինչպես նաև ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում ընտրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Մարիա Կարապետյանի թեկնածությունը։ Պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին։ Ելույթ … Read more

ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին

Եվրամիությունը թույլատրել է Ուկրաինային որսացող հրթիռներ գնել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար՝ օգտագործելով նախկինում տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկի մի մասը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Այս որոշումը թույլ կտա Ուկրաինային օգտագործել հաջորդ 3,2 միլիարդ եվրոյի վարկային տրանշը՝ ռուսական հարվածներից իր օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- նշել … Read more

Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ընթերցանություն Երևան-Փարիզ օդանավում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: «Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը: Շատ լավ գիրք է: Հիմա կնվիրեմ ուղևորներից մեկին»,- տեսանյութում ասում է Փաշինյանը: Դիտումների քանակ6

Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերություններին՝ փաստելով, որ դրանք ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա։ Քննարկվել են հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ այլ հարցեր։

ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ նիստում ընդունված որոշմամբ հստակեցվել է ամրակցված և շարժական կապի ծառայություններ մատուցող օպերատորների կողմից բաժանորդներին ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տրամադրման կարգը։   «Նոր կարգավորումների համաձայն՝ սահմանվել է օպերատորի կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկություններ տրամադրելու ընթացակարգը, որի համաձայն օպերատորը բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հարցման դեպքում … Read more