vesti.am | Զինծառայող է վիրավորվել

«Իշխանություն» լրատվականը հայտնել է, որ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։

Նշվում է, որ զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։

ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ, նախնական տվյալներով, զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել են ՊՆ-ից։

Leave a comment