Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արամ Խաչատրյան փողոցում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում:
Մասնավորապես Արամ Խաչատրյան 15 հասցեից մինչև Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: