Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հետախուզական տվյալների փոխանակումը շարունակվում է․ Սիբիհա

Չնայած Վաշինգտոնի հետ հարաբերություններում լարվածությանն Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հետախուզական տվյալների փոխանակումը շարունակվում է․ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Վարշավայի անվտանգության ֆորումում։

Ֆորումի ժամանակ Սիբիհային հարցրել են, թե արդյոք Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ամերիկյան կողմից։ Նախարարը հաստատել է, որ համագործակցությունը շարունակվում է։ «Դուք, հավանաբար, հարցնում եք, թե արդյոք մենք հետախուզական տվյալներ ենք ստանում ամերիկյան կողմից։ Այո, մենք շարունակում ենք այս համագործակցությունը», – ասել է արտաքին գործերի նախարարը։

Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինային ռազմական աջակցությունը սահմանափակելու և հետախուզական տվյալների փոխանակումը սահմանափակելու սպառնալիքների ֆոնին։

Leave a comment