Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը

Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և  Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Այս մասին 1lurer.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: «Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: … Read more

Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը

Պտղնիի մանկապարտեզն օտարվել է կադաստրային արժեքից գրեթե ութ անգամ նվազ գնով: Համայնքի նախկին ղեկավարը մեղադրյալի աթոռին է: Նրա կազմակերպած կեղծ աճուրդում հաղթել է իր հարազատ եղբայրը, իսկ հաղթողի անունից համայնքի ղեկավարի հետ պայմանագիր է կնքել հենց համայնքապետի որդին: Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: Դիտումների քանակ1

ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Ընդհանուր իրավասության Եվրոպական դատարանը չորեքշաբթի մերժել է Հունգարիայի հայցը ԵՄ-ի որոշման դեմ՝ Ուկրաինային ռազմական օգնության համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու վերաբերյալ: «Դատարանը հայցը մերժում է այն հիմքով, որ գործն իր իրավասությունից դուրս է»,- ասվում է դատարանի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Որոշումը կարող է բողոքարկվել երկու ամիս և 10 օրվա ընթացքում։ … Read more

Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ

Համախառն ներքին արդյունքի մեջ հաշվարկվող չդիտարկվող տնտեսությունը, այսինքն՝ ստվերը, մեր երկրում 20 տոկոսի շրջանակներում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: Նա վստահեցրել է, որ 2016 թվականի հետ համեմատած՝ այսօր Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև ստվերային հնարավոր եկամուտներին: «Եթե, ասենք, … Read more

Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է«Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ»: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը Փարիզում մասնակցելու է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Հայաստանի ղեկավարը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել, տեղեկացրել, որ հանդիպելու է նաև նախագահ Մակրոնի հետ։ Դիտումների քանակ1

Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է արտահերթ նիստ։ Այն վարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Նիստի օրակարգի և հանձնաժողովի աշխատակարգի հաստատումից հետո պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել … Read more

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Դիտումների քանակ1

Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ: Այդ մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից տեսանյութ հրապարակելով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը Փարիզում մասնակցելու է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Հայաստանի ղեկավարը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել, տեղեկացրել, որ հանդիպելու է նաև նախագահ Մակրոնի հետ։ … Read more