«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

Հայ ազգային երաժշտության պահպանման և տարածման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ակունք» պետական ազգագրական համույթի համերգային ծրագիրը։ Միջոցառման մեկնարկին համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանը ներկայացրել է «Ակունքի» հիմնադրման պատմությունը, հայկական ավանդական երաժշտության և ծիսական կատարումների առանձնահատկություններն ու ազգային մշակույթի պահպանման կարևորությունը։ Համերգային ծրագրի ընթացքում հնչել են ավանդական … Read more

Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ

ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան իր Յոնբենի միջուկային համալիրում կառուցել է ուրանի հարստացման ևս մեկ օբյեկտ՝ հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով միջազգային գործակալության զեկույցին։ ԱԷՄԳ-ում նշում են, որ Փհենյանն արդեն վաղուց սահմանափակել է համագործակցությունը գործակալության հետ, ինչը դժվարացնում է նրա միջուկային ծրագրի վերաբերյալ տվյալների հավաքագրումը: Բացի այդ, ԱԷՄԳ-ի փորձագետներն ընդլայնման … Read more

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն արգելափակումից դուրս են … Read more

300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել

Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում Գերմանիայի, Շվեյցարիայի կառավարությունների, Հրազդանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնադրվել է կրթական-ժամանցային գոտի, որտեղ հնարավոր է բացօթյա սեմինարներ, խմբային դասեր, համայնքային միջոցառումներ կազմակերպել: Համայնքի ղեկավարի խոսքով՝ մինչև այս զբոսայգին վարձակալության էր հանձնված և խիստ անբարեկարգ էր. շուրջ 300 մեքենա աղբ են դուրս բերել այնտեղից: Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: Դիտումների քանակ7

Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ

Առաջարկվում է Լոռու մարզում Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ ձևավորել նոր՝ Վանաձոր խոշորացված համայնք՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում նոր՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով։ Նման կարգավորում է առաջարկել ՀՀ Կառավարությունը՝ փոփոխություններ առաջարկելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Օրենսդրական առաջարկը տարածքային կառավարման և … Read more

Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրել են օգոստոսի 20-ին։ Ժամը 20:40-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 50-ամյա տղամարդու։ Իր վարած «Մերսեդեսով» հանդերձ նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 6,29 … Read more

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է

«ՀԷՑ» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագիծը և հիմնավորումները լրացուցիչ վերախմբագրումից հետո օրենքով սահմանված կարգով հրապարակվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքում։ Այս մասին տեղեկացրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:   Դիտումների քանակ11

ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 9-ի նիստում: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ տնտեսական զարգացումները Հայաստանում համահունչ են նախնական կանխատեսումներին: Հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է ապրանքների արտահանման նվազում 6,7 տոկոսով: 29,7 տոկոսով աճել է հայկական ծագման ապրանքների … Read more

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Հարություն Հարությունյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը։ Հարություն Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Սոնա Ղազարյանի թեկնածությունը: Պատգամավորի կենսագրությունն ու օրենսդրական գործունեությունը ներկայացրել է Մարիա Կարապետյանը: … Read more