Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Շարբաթյանը (50 կգ) դարձել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն:

Եզրափակիչում Շարբաթյանը հաղթել է ռումինացի մրցակցի ու արժանացել ոսկե մեդալի:

Ռոմիկ Հարությունյանը (66 կգ) պարտվել է եզրափակիչում ու դարձել արծաթե մեդալակիր:

Հայաստանի թիմը Մ-17 ԵԱ-ում ելույթն ավարտել է երեք մեդալով: Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել Էդուարդ Քարամյանը (60 կգ):

Leave a comment