Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է արտահերթ նիստ։ Այն վարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նիստի օրակարգի և հանձնաժողովի աշխատակարգի հաստատումից հետո պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահե Ղալումյանի թեկնածությունը։
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։ Նա առաջարկել է կողմ քվեարկել Վահե Ղալումյանի թեկնածությանը։
Թեկնածուն պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին՝ անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին։ Վահե Ղալումյանի խոսքով համայնքները պետք է ուժեղանան, ունենան սեփական կարողություններ ու լուծեն իրենց խնդիրները։
Քվեարկության արդյունքում Վահե Ղալումյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Դիտումների քանակ5