Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեին։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ փորձաքննությունների ոլորտի հետագա կարգավորման կապակցությամբ: 

Գիորգի Մուրվանիձեն կարևորվել է փորձագետների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ առաջարկելով կազմակերպել փոխադարձ վերապատրաստումներ, մասնագիտական այցեր, սեմինարներ և գործնական դասընթացներ։ 

Քննարկվել են հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ձևավորել երկու երկրների փորձագիտական հաստատությունների միջև շարունակական և արդյունավետ համագործակցություն։

Leave a comment