ՌԴ-ի հետ կաշխատենք առանց նյարդի, և մեր բոլոր խնդրները կլուծենք. Փաշինյանը՝ գազի գնի շուրջ հայտարարությունների մասին

Օրեր առաջ նախաստորագրվել էր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ նախաստորագրված համաձայնագիրը ուղիղ կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ու վավերացման հետ։ Նրա խոսքով՝ նախագիծը կիրականացվի առանձին … Read more

Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը երեք խաղափուլից հետո

Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից։   Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ:   Երեք խաղափուլից հետո կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա … Read more

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ հարվածել են ամերիկյան ավիաբազայի

Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հանրապետության տարածքում գիշերը հնչած պայթյունների մասին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ հարվածել են ամերիկյան ավիաբազային, երբ ԱՄՆ ուժերը թիրախավորել են Բանդար Աբբաս օդանավակայանի մոտակա տարածքը: Թե որ բազայի մասին է խոսքը, չի հստակեցվում: Սակայն տեղեկություններ կան, որ գիշերը Քուվեյթում գործարկվել է ՀՕՊ համակարգը: Իրանից նախազգուշացրել են՝ … Read more

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հերթական բեռները

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հերթական բեռները։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Հայաստան է ուղարկվել երկու վագոն կարբամիդ՝ 126 տոննա ընդհանուր քաշով, ինչպես նաև մեկ վագոն ալյուր՝ 67 տոննա: Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 … Read more

Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է Եվրոպայի մինչև 20 տարեկանների ընտրական մրցաշարը

Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարը։   Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով:   Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը իրավունք կստանա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով մասնակցելու Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությանը, որը … Read more

ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները. վարչապետ

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ, Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ, Պարոնայք գեներալնե՛ր, սպանե՛ր, զինծառայողնե՛ր, Սիրելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ ժողովուրդ, 2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև … Read more

Այսօր մի շարք երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները

Պայմանավորված տոնական միջոցառումներով՝ այսօր Հանրապետության հրապարակով ու հարակից փողոցներով անցնող թիվ 22, 33, 44, 97, 54, 58, 67, 7, 11, 16, 20, 23, 27, 34, 43, 61, 47 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները։ Դիտումների քանակ6

700 000 դրամ աշխատավարձ, 5 մլն պարգևավճար և բնակարանային աջակցություն. վարչապետը՝ զինծառայողների պայմանների բարելավման ծրագրերի մասին

Վարչապետը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին ելույթ է ունեցել՝ ներկայացնելով զինվորականների սոցիալական և ֆինանսական պայմանների բարելավմանն ուղղված քայլերը։ «Այսօր Հայաստանում 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի զինծառայողներ կան, և կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման այս գործընթացը լինելու է շարունակական։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակը ավարտելուց հետո կստանան նաև լրացուցիչ 5 … Read more

Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա. վարչապետ

Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով 2022 թվականից ի վեր բանակաշինության, սպառազինության ձեռքբերման և զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ գրանցված արդյունքները։ «Այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ: Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է. բանակի միակ խնդիրը … Read more