Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ՝ ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ: «Անցած տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները բարձրացրինք ռազմավարական գործընկերության աստիճանի, որն ամրագրվեց Բաքվում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ: Ակնկալում ենք մեր գործընկերության հետագա ամրապնդում՝ տարածաշրջանային կապերի, … Read more

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնաբանել է իր այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում, որոնցում տևական ժամանակ նկատելի առաջընթաց չի եղել՝ X-ի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը: «Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է TRIPP նախաձեռնության կարևորությունը՝ որպես ձեռքբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության … Read more

Այսօր հաղթահարում ենք առաջին Հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը. Փաշինյան

2026 թվականի հանրապետությանը այս օրը նշում ենք բոլորովին նոր` պատմական պայմաններում: Շուրջ 35 ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Hանրապետության և Ադրբեջանի հանրապետության միջև խաղաղություն է հաստատված: Այս մասին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին Հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար։ Խաղաղության բացակայությունը … Read more

Ներկայացվել է ԵՄ պահանջներին համապատասխանեցման և արտահանման գործընթացների բարելավմանն ուղղված փոփոխությունների ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 27-ին մասնակցել է ձկան և ձկնամթերքի ԵՄ երկրներ  արտահանման հնարավորություններին նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է նախարարությունը։   Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ձկնաբուծության ոլորտն ունի արտահանման զգալի ներուժ … Read more

Կանգնած ենք պատմական առաքելության առաջ, սկսել ու շարունակում ենք կառուցել պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:   1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն … Read more

Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այն ամենօրյա պատասխանատվություն է․ ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։   1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հաղթահարելով պատերազմի, ցեղասպանության և պետականազրկման ծանրագույն հետևանքները, վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը … Read more

Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 28-ին՝ ժամը 01։47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։02-ին, մարվել՝ 02։16-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։  

Զորահանդեսին կհնչի թնդանոթի 3 կրակոց, տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի շրջանակում կհնչի թնդանոթի 3 կրակոց, ինչպես նաև տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք։   Խնդրում են ընդունել ի գիտություն: