Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել


Մայիսի 28-ին՝ ժամը 01։47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում է ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։02-ին, մարվել՝ 02։16-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։


 

Leave a comment