Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը երեք խաղափուլից հետո


Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից։


 


Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ:


 


Երեք խաղափուլից հետո կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 2 միավոր:


 


Կիտի Նադանյանը ունի 1.5 միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, Անի Ավետիսյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը, Անի Նահապետյանը և Անահիտ Մկրտչյանը ունեն 1 միավոր:


 


4-րդ խաղափուլը կմեկնարկի մայիսի 28-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Դիտումների քանակ8

Leave a comment