Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երգիչ Թաթա Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է․
Իմ շատ սիրելի հանդիսատես,
Ուզում եմ տեղեկացնել, որ նոյեմբերի 7-ին նախատեսված իմ մենահամերգը հարգելի պատճառներով տեղափոխվել է ապրիլի 10։
Գիտեմ, որ համերգի գրեթե բոլոր տոմսերն արդեն սպառվել են, ինչի համար անչափ շնորհակալ եմ ձեզ։
Նոյեմբերի 7-ի համար ձեռք բերված բոլոր տոմսերը ուժի մեջ են և վավեր կլինեն ապրիլի 10-ի համերգի համար։
Սիրով կսպասեմ բոլորիդ ապրիլի 10-ին։