Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է Եվրոպայի մինչև 20 տարեկանների ընտրական մրցաշարը


Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարը։


 


Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով:


 


Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը իրավունք կստանա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով մասնակցելու Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 5-16-ը Մոնտենեգրոյում:

Դիտումների քանակ8

Leave a comment