Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ հարվածել են ամերիկյան ավիաբազայի


Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հանրապետության տարածքում գիշերը հնչած պայթյունների մասին:


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ հարվածել են ամերիկյան ավիաբազային, երբ ԱՄՆ ուժերը թիրախավորել են Բանդար Աբբաս օդանավակայանի մոտակա տարածքը: Թե որ բազայի մասին է խոսքը, չի հստակեցվում: Սակայն տեղեկություններ կան, որ գիշերը Քուվեյթում գործարկվել է ՀՕՊ համակարգը:


Իրանից նախազգուշացրել են՝ ագրեսիայի ցանկացած կրկնություն կհանգեցնի «ավելի վճռական» պատասխանի:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ գոհ չէ Իրանի առաջարկած կարգավորման պայմաններից։

Դիտումների քանակ11

Leave a comment