Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան > Լուրեր Հայաստանից

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում է արել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Ցուցանիշը գերակատարված է և կազմում է 7,9%։ Սա մոտ 2,3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը»,- գրել է Գևորգ Պապոյանը։

Մեծ կարևորություն ունի ՀՀ-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը․ Խուդաթյանը՝ Մարիամ Քվրիվիշվիլիին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը ողջունել է Մարիամ Քվրիվիշվիլիին Հայաստանում և կարևորել Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Մարիամ Քվրիվիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է։ Հանդիպման ժամանակ քննարկվել … Read more

Վայք համայնքին է վերադարձվել 1.0172 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, … Read more

Տավուշի ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Պառավաքար գյուղի 68-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են … Read more

Այս պահին 10,000 քմ փոսալցում է արվել. բյուջեով նախատեսված է 200,000 քմ․ փոխքաղաքապետը՝ փոսալցման աշխատանքների մասին

Այս պահի դրությամբ փոսալցում է իրականացվել 10,000 քմ հատվածում, սակայն նախատեսված է աշխատանքներն իրականացնել 200,000 քմ տարածքում, ասել է փոխքաղաքապետը ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է փոսալցման աշխատանքներին։ Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ փոսալցում է իրականացվել 10,000 քմ հատվածում, սակայն նախատեսված է աշխատանքներն իրականացնել … Read more

Շրջակա միջավայրի նախարարության գնման մրցույթի հետքերով հարուցվել է քրեական գործ

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է դարձրել 2025 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտարարված օդային եղանակով նյութերի ցրման ծառայությունների ձեռքբերման մրցույթի արդյունքներով իրականացված աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը։ Քրեական վարույթը նախաձեռնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիմումների հիման վրա։   «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է մրցույթի պայմանները, տեխնիկական պահանջները, պայմանագրային կետերի կատարման ընթացքը, ՀԿ-ի … Read more

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի

Ermenihaber. Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Դևրեք քաղաքի քաղաքապետ Օզջան Ուլուփընարը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության գրադարանների և հրատարակությունների գլխավոր տնօրեն Թաներ Բեյօղլուի հետ։ Հանդիպմանը քննարկվել է Դևրեք քաղաքի երբեմնի հայկական եկեղեցու շենքի վերականգնման հարցը։ Նշվում է, որ այդ պատմական կառույցի վերանորոգման աշխատանքները, կսկսվեն առաջիկա օրերին։ Հայկական եկեղեցին նախկինում ծառայել է որպես կինոյի շենք։ Վերանորոգման … Read more

Տեղական ավիաընկերությունները կրկին կարող են դիմել օդի տուրքի արտոնության համար

Տեղական ավիաընկերությունները կրկին կարող են դիմել օդի տուրքի արտոնության համար: Օրենսդրական այս կարգավորումը կարող է նոր հնարավորություններ բացել ավիաընկերությունների համար, ընդլայնել նրանց չվացանկը, ավելացնել նոր ուղղություններ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը չի բացառել օդի տուրքի ընդհանրապես չեղարկումը, եթե համոզված լինեն, որ այդ քայլը տնտեսական լուրջ էֆեկտներ կապահովի Հայաստանի համար: Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: … Read more