Գավառցիների հետ հանդիպմանը Նարեկ Կարապետյանը 5 ավտոբուս մարդ է տարել Երևանից

Երեկ միլիարդատեր Տաշիր Սամոյի թիմակիցները  Գավառում կուսակցության գրասենյակ էին բացում։  Գրասենյակի բացմանը մասնկացում էր նաև օլիգարխի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սակայան որպեսզի ավելի մարդաշտ թվա կուսակցության գրասենյակի բացման միջոցառումը,  Երևանից 5 ավտոբուս մարդ էին տարել հետները։ Ու բնականաբար տեսախցիկների առաջ Երևանից ժամանածներին ներկայացնում էին որպես գավառցիներ։ Երևանից Գավառ մարդկանց տեղափոխած Տաշիր Սամոյի ավտոբուսներին լուսանկարը՝ ստորև։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներին

Մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Անահիտ  Մանասյանն ընդգծել է հաստատված արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Քննարկման առանցքում են եղել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ կին զինծառայողների իրավունքների ապահովումը, … Read more

Սամվել Կարապետյանի համախոհները քարոզարշավի ժամանակ թմրանյութ են բաժանել իրար. կան ձերբակալվածներ

Մարտի 24-ին Սամվել Կարապետյանի աջակիցները քարոզարշավ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, որի ժամանակ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել: Ըստ  տեղեկությունների՝ երկու անձ է ձերբակալվել, որից մեկը Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուն է: ՆԳՆ-ից  հայտնել են. «Երկու անձ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին, հայտնաբերվել է … Read more

ՍԴ նախագահը, փոխնախագահը, դատավորներն աշխատանքային ստաժի համար կստանան հավելավճար. նախագիծ

Առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հաշվի առնելով այն, որ ՍԴ դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՍԴ դատավորների վարձատրությունը բարձրացնելու մասին նախագիծը: «Առաջարկում … Read more

Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքիով սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում

Հայաստանի Մ-19 հավաքականը սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի B2 խմբում: Մեկնարկային տուրում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը հանդիպեց Կոսովոյի հասակակիցներին և 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը: Մեր թիմից միակ գնդակը 81-րդ րոպեին հեղինակեց Դավիթ Բաթոյանը: Նա հստակ իրացրեց 11 մետրանոցը: 2-րդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Թուրքիայի ընտրանուն: Այդ խաղը կկայանա մարտի … Read more

Պետությունը շատ է կուտակում շենք-շինություն, լավ կլինի դրանք արագ իրացվեն, որ սկսեն հարկ վճարել․ Սուքիասյան

Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խոսքն ուղղեց արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցին՝ կարևորելով պետության կողմից հետ բերված շենք-շինությունների հարցը։ «Երբ ՀՀ-ում  հակակոռուպցիոն համակարգը  հետ է  բերում տարածք կամ շենք-շինություն, շատ ժամանակ ասվում է, որ դրա գումարը, օրինակ, վերցնենք պայմանական 10-14 միլիոն է: Հետո, երբ ՀՀ-ում ուզում են շուկայականով դա վաճառել, արդեն 14 միլիոնը հնչեցված է, բոլորը վախենում են, որ շուկայականով դրա գինը, ասենք, 12 միլիոն է: Իհարկե, ասված է շուկայական գինը՝ 10-14 միլիոն։ Կուզեմ՝ այդտեղ էլ ուշադրություն դարձնեք, որովհետև պետությունը շատ է կուտակում  շենք-շինություններ, լավ կլինի, որ դրանք արագ  իրացվեն, որպեսյի գեներացվեն, սկսեն հարկ վճարել, գույքահարկ վճարել, սկսեն բիզնես գործունեություն ծավալել,  ԱԱՀ և աշխատավարձ վճարել։ Ուզում եմ այս հարցը հնչի, որ մնացած գերատեսչություններն էլ ուշադրություն դարձնեն այդ գումարները հնչեցնելիս»,- նշեց պատգամավորը Փոխնախարարը նշեց, որ Արդարադատության նախարարությունում ուսումասիրում են միջազգային լավագույն փորձը՝ կապված ակտիվների ճիշտ կառավարման կառուցակարգերի հետ, օրինակ, կան երկրներ, որոնք հատուկ դրա … Read more

Չմոռանալ, թե ինչ ունեինք. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ներկա իշխանության աշխատանքներից մեկից: Կադրերում այս անգամ Բուժականի մանկապարտեզն է նախկինում և հիմա: «Չմոռանալ, թե ինչ ունեինք – 6, իսկ ընտրությունը շատ հստակ է»,- գրել է Հարությունյանը:

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի էջերում հրապարակել է հերթական առավոտյան լուսանկարը : Այս անգամ նա ցույց է տվել՝ ինչպես է պատրաստվում ուղևորվել Կառավարության շենք և ինչ տեսք ունի աշխատասենյակի գրասեղանը: Վարչապետը վերջում ցույց է տվել ավանդակա սրտիկը:

Պապոյանն ու դեսպան Իմանբաևը Ղազախստանից Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր են քննարկել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Ինչպես հայտնում են նախարարությունից, քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ծավալների, ինչպես նաև Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային կապակցվածությանն ու կայուն մատակարարումների ապահովմանը, զբոսաշրջության զարգացմանը և … Read more

Մարտի 1-ի գործով Վալերիյ Օսիպյանի և ևս 2 մեղադրյալի վերաբերյալ քրեկան վարույթի նյութերը հանձնվել են դատարան

Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի … Read more