Էն, որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, հիմա զգու՞մ եք ձեր սնանկությունը. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում են տարանցիկ և հիմնական չվերթները, իսկ կենտրոնում Հայաստանն է: «Էն, որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, ասում էիք մեռելածին նախագիծ է, հիմա զգու՞մ եք ձեր սնանկությունը: «Թրիփն» էլ առաջիկա տարիներին կբացվի, և Հայաստանը կամրապնդվի որպես շատ կարևոր հանգույց: Գնահատե՛ք Խաղաղությունը»,- … Read more

ՀՀ-ի՝ առավել կարևոր քաղաքական գործընկերներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իրանը, ԵՄ-ն, Ֆրանսիան. ՄՀԻ հարցման արդյունքները

«Հետևյալ երկրներից որո՞նք եք համարում առավել կարևոր քաղաքական գործընկեր Հայաստանի համար» հարցման շրջանակում Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնն այս հարցին մի քանի պատասխան տալու հնարավորություն է տվել քաղաքացիներին: Ըստ այդմ՝ պատասխանների հնգյակում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, ԵՄ-ն, Ֆրանսիան: Ռուսաստանին Հայաստանի համար առավել կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցվածների 43 տոկոսը, ԱՄՆ-ին՝ 42 տոկոսը, Իրանին՝ … Read more

Կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր

Մարտի 6-ին հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ոստիկանության ծառայողները։ Տեղում պարզվել է, որ նշված … Read more

Մեր հերթական դղյակը. այս անգամ՝ Կապանի երեխաների համար. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կոլլաժ է հրապարակել՝ ցույց տալով Կապանի նորակառույց մանկապարտեզի շենքը և համեմատելով այն նախկին շինության հետ: «Մեր հերթական դղյակը՝ Կապանի երեխաների համար: Ավերակների վերածված Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքն ամողջությամբ հիմնանորոգվել է։ Իրականացվել է նաև բակի ու շրջակա տարածքի բարեկարգում, շենքն ապահովվել է անհրաժեշտ … Read more

Որ քաղաքական ուժը որքան ձայն կարող է ստանալ. Սիմոնյանը IRI ընկերության վերջին հարցումներով է կիսվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան ամենահեղինակավոր IRI ընկերության անցկացրած վերջին հարցումները։  «Հ.Գ. Դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է, իրենք հակառակ պատկերը ունեն և իրենց հանգստացնեն»,- գրել է նա։ Ըստ IRI ընկերության անցկացրած վերջին հարցումների՝ ՔՊ-ն կհավաքի 29%, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 11%, «Հայաստան» դաշինքը՝ 4%։ 

Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել. Ալիև

«Իրանի կողմից ահաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ»,- հայտարարել  է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  Մարտի 5-ին նրա նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։  «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը ենթարկվել է Իրանի պետության կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Հրետակոծության թիրախները քաղաքացիական օբյեկտներն էին։ Նախիջևանի միջազգային օդանավակայանը,  դպրոցը և այլ տարածքներ ենթարկվել են Իրանի կողմից … Read more

Կիրականացվեն կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ

Կառավարությունը կայացրել է որոշում՝ պայմանավորված կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների բնականոն ընթացքի աապահովման անհրաժեշտությամբ: ՀՀ փոխվարչապետի հանձնարարականի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել ՀՀ մարզերում կլաստերների կենտրոնից միացող դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) աշխատանքներ: Ելնելով վերոգրյալից՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով … Read more

Իրանը 50 հատ Հյուսիսային Կորեա է. Նեթանյահուն՝ «միջուկային սպառնալիքի» մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում համեմատել է Իրանն ու Հյուսիսային Կորեան: «Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունի, բայց չի ասում «մահ Ամերիկային» կամ «մահ Իսրայելին»։ Իրանը 50 հատ Հյուսիսային Կորեա է»,- նշել է Նեթանյահուն: Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե սկսված ու շարունակվող գործողությունները անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար։ «Այս ռեժիմը տարիներ շարունակ գոռում է … Read more

Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, որովհետև եկել եք Քոչարյանի 200 միլիոն դոլարը պաշտպանելու համար. Ռուբինյանը` ընդդիմադիր պատգամավորներին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում ունեցած իր ելույթում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, առաջարկեց դիմել իրենց «շեֆի տղային»՝ («Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան – խմբ.), հարցնել, թե պետությունը պահանջում է նրանից ու հորից՝ Ռոբերտ Քոչարյանից, ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարին համարժեք գումար ու գույք՝ որպես ապօրինի ձեռք բերված, … Read more

Սա Ազգային ժողովի դահլիճն է, ձեր հայաթը չի, կարգի հրավիրեք ձեզ. վեճ՝ ԱԺ-ում

Ազգային ժողովը մարտի 5-ին շարունակում է աշխատանքը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվել է, վիճաբանություն սկսվել: Նա, դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, հարց է ուղղել. «Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա։ ԱՆԻՖ-ի 25 միլիարդից ի՞նչ կա»։  Սերգեյ Բագրատյանը տեղից պատասխանել է Վարդանյանին, վերջինն էլ իր հերթին պատասխանել: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ … Read more