Էս խեղճ մարդկանց սոված ենք պահում. Վահագն Խաչատուրյանն Աթենքում ծիծաղելի վիճակում է հայտնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետական այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տնվող ՀՀ նախագահ Վահագն խաչատուրյանը կրկին ծիծաղելի վիճակում է հայտնվել։ Ելույթից առաջ նա չի իմացել, որ բարձրախոսները միացված են, խոստովանել է, որ չգիտի ասելիքը, ապա անհանգստացել. «Էս խեղճ մարդկանց սոված ենք պահում»։ Երբ խնդրել է բարձրախոսը միացենլ ելույթի համար, նրան տեղեկացրել են, ամեն ինչ կարգին է, բարձրախոսն էլ միացված է։ … Read more

Առաջին հանրապետությունից պահպանված միակ դրոշը, որը ծածանվել է Փետրվարյան ապստամբության օրերին

1921 թ. փետրվարին` ի պատասխան բոլշևիկյան բռնաճնշումների, հայ ժողովուրդն ընդվզեց։ Զանգվածային դժգոհությունների և բռնաճնշումների պայմաններում ՀՅԴ-ն գլխավորեց ժողովրդական ընդվզումը։ Արդյունքում Հայաստանում որոշ ժամանակով տապալվեց բոլշևիկյան իշխանությունը։ Ապստամբությունը դարձավ զսպող գործիք հայ ժողովրդի դեմ հետագա կազմակերպված գործողությունների համար։ Նկարում` Առաջին հանրապետությունից պահպանված միակ դրոշը, որը ծածանվել է Փետրվարյան ապստամբության օրերին: Պահվում է ՀՅԴ թանգարանում:

Ոստիկանները պարզել են Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 45-ամյա Ա․ Վ․-ն հիվանդանոցում մшհացել է

Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։   Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։   Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ … Read more

Քանդվելու են բազմաթիվ տներ․ ինչ են մտածում նորագյուղցիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 18.02.2026 | 19:30 Երևանի Նորագյուղ թաղամասի բնակիչների մոտ իրենց բնակարանների ճակատագրի հետ կապված բազմաթիվ հարցեր ունեն։ Նրանք համացանցից են իմացել, որ իրենց տները շուտով հողին են հավասարեցվելու, փոխարենը մինչև 70 հարկանի երկնաքերներ են կառուցվելու։ Կառավարությունը հունվարի 29-ին որոշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին արտոնել՝ Նորագյուղի տները պետության անունից օտարելու գործընթաց սկսել։ Շուրջ 84 հեկտարի վրա նախատեսվում … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրվել է «Հիշատակի մեծ խաչ» շքանշանով

Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասը պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ» շքանշանով։ Իր հերթին նախագահ Վահագն Խաչատուրյանն իր գործընկերոջը պարգևատրել է «Փառքի շքանշանով»։ Պարգևատրումից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում։

Հնդկաստանի և Ֆրանսիայի նախագահները նմանակել են Փաշինյանի հայտնի ժեստը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հնդկաստան կատարած այցի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում։  Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում Մոդիի հետ լուսանկար է հրապարակել։