Հայաստանը 100 մլն եվրո վարկ կստանա – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 19–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրին»։ Այս համաձայնագիրը ստորագրվել է 2025–ի դեկտեմբերին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ … Read more

Աջափնյակի տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը միջին ծանրության է

Աջափնյակում նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորում ստացած անձանցից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս հինգ վիրավորներն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն տարբեր բաժանմունքներ։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։ Նրա խոսքով՝ այս պահին բոլոր 5-ի վիճակը կայուն է, միջին ծանրության, ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում … Read more

Եկեղեցու երկու հայցերն ընդդեմ Արամայիս Թախմազյանի դատարանն ընդունել է վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երկու հայց էր ներկայացրել ընդդեմ Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե)։ Հայցադիմումներից մեկով պահանջվում էր Արամայիս Թախմազյանից հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները)՝ արգելելով Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, … Read more

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 21-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կնախապատրաստվի ՈՒԵՖԱ 2025/2026 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլին։ Մեր ընտրանին B լիգայում է։ Մրցաշարը կանցկացվի Լյուքսեմբուրգում փետրվարի 25-ից մարտի 6-ը։ Մեր թիմի առաջին հանդիպումը փետրվարի 27-ին է, մրցակիցը Բելառուսն է։ Մարտի 2-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Լյուքսեմբուրգին, 3 օր անց՝ Բոսնիա և Հերցեգովինային։ Գլխավոր … Read more

ԱՄՆ-ն պատրաստ է հարձակվել Իրանի վրա արդեն այս շաբաթվա վերջին. CBS News

CBS News-ի տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարձակվել Իրանի վրա արդեն այս շաբաթավերջին։ Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները Թրամփին տեղեկացրել են հարվածների պատրաստության մասին։ Ա

Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19.02-24.02.2026թ.)   Երևան քաղաքում՝ Փետրվարի 19-ի ցերեկը, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։   Հանրապետության տարածքում` Փետրվարի 19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, … Read more

Շոյգուն հասկացրել է, որ Մոսկվան չի զիջելու Հայաստանի երկաթուղու կոնցեսիան

«Չեմ գնահատի այլ պետությունների կարողությունները երկաթուղային տնտեսության կառավարման ոլորտում, սակայն վստահորեն կարող եմ ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ կերպով և երկար ժամանակ աշխատում է Հայաստանում՝ ոչ ամենապարզ պայմաններում»,– նշել է Շոյգուն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։«Վերջերս մեկնաբանել էի Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ միջուկային ոլորտում համագործակցության ծրագրերի հետ կապված … Read more

Գալյանը Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների մասին

Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին գնահատական կտան վարույթն իրականացնող մարմինները։ Այս մասին, NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀ արդարադառության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նախօրեին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ։ Դիտարկմանը, որ այդ դեպքը դիտարկվեց որպես երկրում արդարադատության հետ կապված խնդիր, իր կարծիքով ինչո՞ւ են նման դեպքերը շատացել, որի մասին … Read more