Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19.02-24.02.2026թ.)

 

Երևան քաղաքում՝

Փետրվարի 19-ի ցերեկը, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`4- 8մ/վ, փետրվարի 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 16-19մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

 

Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        17.0°C (2010թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա           – 20.8°C (2017թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան        0.5°C

 

Leave a comment