Ռուսաստանն ընդունել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի առաջարկը. Լավրով > Լուրեր Հայաստանից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը TV BRICS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկորիջի բանակցություններում Ռուսաստանը ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը Ուկրաինայի հարցով։ «Եթե մարդկային կերպով մոտենանք, նրանք առաջարկեցին – մենք համաձայնեցինք, ուրեմն խնդիրը պետք է լուծվի»,- ասել է Լավրովը։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր չէ, թե ինչ կասեն Ուկրաինայում կամ Եվրոպայում:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 20 ինքնաթիռ է ժամանել Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 20 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Հայաստան և Ադրբեջան, սա են վկայել շվեդական «FlightRadar» ծառայության տվյալները։  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-11-ը կայցելի Երևան ու Բաքու։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ինքնաթիռների մեծ մասը ժամանել է Երևան և Բաքու փետրվարի 4-8-ը։ Մասնավորապես, մոնիթորինգը ցույց է տվել, որ Հայաստան է ժամանել 12 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Եվս … Read more

Ալիեւն ընդունել է ԱՄՆ հրեական կազմակերպությունների անդամներին

ԱԶԵՐԹԱՋ պետական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.«Բեթսի Բերնս Քորնը գոհունակություն է հայտնել մեծ պատվիրակությամբ այցելելու կապակցությամբ՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հարցերը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաեւ վերջինիս լավ հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ:Բեթսի Բերնս Քորնը շնորհավորել է անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգի առաջմղման գործում գրանցված հաջողությունների կապակցությամբ:Նշելով, … Read more

Հայտարարվել է մրցույթ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղում նրա արձանի տեղադրման համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Արարատի համայնքապետարանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին ընդառաջ՝ հայտարարում է Վազգեն Սարգսյանի արձանի նախագծի և մանրակերտի ներկայացման բաց մրցույթ։ Վազգեն Սարգսյանի արձանը նախատեսվում է տեղադրել Սպարապետի ծննդավայրում՝ Արարատ համայնքի Արարատ գյուղի մշակույթի տան դիմացի հրապարակում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2026թ․ սեպտեմբերի 20-22-ն ընկած ժամանակահատվածում:  Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենան մանրակերտերի … Read more

Փաշինյանն ու Ալիևը պլանավորում են մեկնել Վաշինգտոն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնեն Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։ «Ըստ աղբյուրների տվյալների՝ փոխնախագահ Վենսի՝ Հարավային Կովկաս կատարած այցից հետո, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ Թրամփի … Read more

ԱՄՆ մաքսատուրքերի հարցը կքննարկվի Վենսի հետ հանդիպմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը դժվարացավ ասել` արդյոք Վենսի պաշտոնական այցի ժամանակ կքննարկվեն մասնավորապես Սյունիքի մարզում օգտակար հանածոների, ինչպես նաև ուրանի հանքերի թեմաները։ Նա նշեց` այս հարցերի հետ կապված մանրամասների չի տիրապետում։

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են առաջին հորիզոնականները – Azat TV

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին հորիզոնականները։ Հուշամրցաշարին մասնակցել են 14 երկրի ըմբիշներ։ Նմանատիպ հոդվածներ Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել Մանվել Խնձրցյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 … Read more

Վենսի այցի կապակցությամբ երթևեկությունն ու քաղաքացիների շարժը կսահմանափակվի

Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: Անվտանգության նկատառումներից … Read more

Հայ գեղասահորդները հանդես կգան «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո

Իտալիայի ձմեռային օլիմպիական խաղերում հայ գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան հանդես կգան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո։ Երաժշտությունը կկկրի «Երաժշտությունը՝ Արագ Գևորգյանի» անվանումը։ «Արցախ»-ի դեմ ավելի վաղ բողոք էր ներկայացրել է ադրբեջանական կողմը։ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք էր հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ՝ նշելով, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։ … Read more