Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին զարգացումները մեծ նշանակություն ունեն ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Խաղաղության կառուցման հանձնաժողովի նախարարական մակարդակի հանդիպմանը։
Նրա խոսքով՝ խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասը ավելի լայն հնարավորություններ կստեղծի տնտեսական զարգացման, ներդրումների, համագործակցության և փոխկապակցվածության համար։
«Տարածաշրջանային խաղաղությունը առանձնահատուկ նշանակություն ունի Վրաստանի համար։ Մեր երկիրը ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների և այնպիսի կապերի մեջ, որոնք տարածաշրջանը միացնում են ավելի լայն միջազգային շուկաներին։ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացումը կընդլայնի այդ հնարավորությունները և կնպաստի ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»,- հավելել է արտգործնախարարը։