ՀՀ–ում հարցվածների ավելի քան 60%-ը կարծում է, որ ԵԱՏՄ–ի հարցով հանրաքվե պետք է անցկացվի

https://arm.sputniknews.ru/20260925/hhum-harcvatsneri-aveli-qan-60-y-kartsum-e-vor-eatmi-harcvov-hanraqve-petq-e-anckacvi-107293165.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/02/1c/72835320_89:0:1513:1068_1920x0_80_0_0_8a8d4c45ff9f428c598f794e51efc0b7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հարցում, արամ նավասարդյան

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հարցում, արամ նավասարդյան

Բաժանորդագրվել

Հարցվածների շուրջ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն նրանց մի մասն առաջարկում է վերանայել տեղակայման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ-ում հարցվածների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ պետք է ԵԱՏՄ-ի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Այս մասին ասաց «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։

Հարցման արդյունքներով՝ 38,5%-ը նշել է, որ հանրաքվե պետք է միանշանակ անցկացվի, 20,3%-ը՝ ավելի շուտ այո։ 9,3% -ը նշել է՝ ավելի շուտ պետք չէ հանրաքվե անցկացնել, 25,1%-ը կարծում է, որ միանշանակ հանրաքվե պետք չէ, իսկ 6,9%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցվածներին ևս մեկ հարց է ուղղվել՝ եթե հանրաքվե անցկացվեր, ապա իրենք ինչպես կքվեարկեին։ 29,4%-ը նշել է, որ միանշանակ պետք է մնալ ԵԱՏՄ կազմում, 35,1%-ը կարծում է, թե պետք է դուրս գալ և շարժվել դեպի ԵՄ անդամակցություն, 24,7%-ը նշել է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ 10,9%-ը դժվարացել է հարցին պատասխանել։

Հարցերից մեկը վերաբերել է նաև դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումներին։ Հարցվածների 52,4%-ը կարծում է, որ դա արվում է ՀՀ ղեկավարության նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու նպատակով, 40,5%-ի կարծիքով՝ պատճառը Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումն է, և միայն 5,6%-ը մտածում է, որ սահմանափակումները պայմանավորված են հայկական ապրանքների որակական խնդրով։

«Գելափը» հարցման ընթացքում անդրադարձել է նաև ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցին, որն ակտիվորեն քննարկվում է վերջին շաբաթներին։ 39,7%-ը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին երկրի անվտանգության ապահովման համար, 24,7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման հարցը պետք է վերանայվի։

«Այսինքն՝ մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում»,- նշեց Նավասարդյանը։

28,9%-ը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի մեր երկրից, իսկ 6,8%-ը դժվարացել է պատասխանել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։

Երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարդացել են ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման, ՀԿԵ-ի կոնցեսիան հետ կանչելու անհրաժեշտության մասին հայտարարությունների և Երևանի այլ քայլերի ֆոնին:

Հատկանշական է նաև, որ կառավարության 2026-31 թվակաների գործունեության ծրագրում Ռուսաստանն առաջին անգամ չի նշվում որպես ռազմավարական դաշնակից կամ գործընկեր: Իսկ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են հանրապետությունում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը, որը կփակի ԵԱՏՄ–ի կազմում մնալու, թե ԵՄ անդամ դառնալու թեման։ Պաշտոնական Երևանը, սակայն, չի շտապում հանրաքվե անցկացնել՝ նշելով, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:

Leave a comment