Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է

Բաժանորդագրվել

Քաղաքացիները և «Դարիալի» անցակետի աշխատակիցները տարհանվել են։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանում ժամանակավորապես փակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Դարիալի» սահմանային անցակետով երթևեկությունը: Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգի ազդանշանն է։ Սարքը հետևում է գետի հունի փոփոխություններին և գործում է նույնիսկ ջրի մակարդակի նվազագույն բարձրացման դեպքում։

Ահազանգից հետո «Դարիալի» անցակետում գտնվող քաղաքացիներին, ինչպես նաև ոստիկանության, սահմանապահ ծառայության և մասնավոր ընկերության աշխատակիցներին տարհանել են անվտանգ վայր:

Սահմանային անցումով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով:

Ինչ փուլում է Երևանի 3 ճանապարհային հանգույցների կառուցումը. քաղաքապետարանի պատասխանը

Leave a comment