Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Եվրոպական միության հետ ապագա հարաբերությունների, այդ թվում՝ ասոցացված անդամակցության հնարավորության վերաբերյալ խորհրդարանական քննարկում և քվեարկություն կանցկացվեն։
«Բնականաբար, Կանադայի խորհրդարանում քննարկում կծավալվի ԵՄ-ին ասոցացված անդամակցության հարցի շուրջ։ Քվեարկություն կանցկացվի ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ»,- ասել է նա լրագրողներին։
Քարնին նաև ընդգծել է, որ հարաբերությունների բովանդակությունն ավելի կարևոր է, քան Եվրոպական միության հետ կապերը բնութագրող կոնկրետ տերմինը։