Հայաստանում նախատեսվում է ստեղծել առնվազն 100 հազար GPU-ի համարժեք ԱԲ հաշվարկային ձևավորում
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում նախատեսում է ձևավորել առաջատար դասի արհեստական բանականության (ԱԲ) հաշվարկային ձևավորում` առնվազն 100 հազար GPU-ի համարժեք կամ մեկ միլիոն բնակչի հաշվով առնվազն 35 հազար GPU-ի համարժեք։
Միաժամանակ նախատեսվում է այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիություն ապահովել Հայաստանի գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածների համար։
Ծրագիրը նախատեսում է նաև Հայաստանի ազգային տիեզերական կարողությունների զարգացում՝ Երկրի դիտարկման առնվազն երկու և հեռահաղորդակցական մեկ արբանյակի ձեռքբերման և շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման և տվյալների մշակման ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաև պետական, գիտական և մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների ու կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։