Հասարակություն
20.08.2026 | 18:53
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների իրացմամբ զբաղվող Telegram-յան ալիքների մի քանի տնօրինողների։
Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող Telegram-յան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական գործողությունների և խուզարկությունների արդյունքում Telegram-յան ալիքներից մեկի տնօրենի բնակարանում հայտնաբերվել է 2 կգ 610 գրամ մեթամֆետամին։
Խուզարկություններ են կատարվել նաև ալիքների տնօրինողների հետ փոխկապակցված մի շարք անձանց բնակարաններում։ Հայտնաբերվել և առգրավվել են մեթամֆետամին, 8 մլն 188 հազար դրամ, 4500 դոլար, կանեփի բույսեր և այլ առարկաներ։
Հետագա միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 անձ։
Նախաքննությունը շարունակվում է։