COP17-ում բարձրաձայնվելո՞ւ է, որ Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատվել․ Յոլյան

https://arm.sputniknews.ru/20261012/cop17-um-bardzradzajnvelu-e–vor-shikahvoghi-argelvocum-60-ha-antar-e-hatvel-jvoljan-107982477.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107982676_240:0:1680:1080_1920x0_80_0_0_bd9065b55cb8c5312ea901e6910483e3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրինա յոլյան, շիկահող, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , видео

իրինա յոլյան, շիկահող, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , видео

Բաժանորդագրվել

Իրինա Յոլյանի խոսքով` COP 17–ի վրա ծախսվող գումարներով Հայաստանում հնարավոր կլիներ կառուցել շուրջ 1000 բնակարան և մեղմել Գորիսում ու Գյումրիում բնակարանային խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ COP17 միջազգային համաժողովի կազմակերպման համար մեծ գումարներ են ծախսվում, մինչդեռ Հայաստանի բնապահպանական խնդիրները, այդ թվում՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ հայտնված տարածքներում բնությանը հասցվող վնասները, պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Այս մասին ԱԺ–ում Հայաստանում COP17-ի անցկացման վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերին վնաս հասցնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի հարուցվել: Ընդ որում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատումներ» բառից՝ նախընտրելով իրավիճակը բնութագրել այսպես` «արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետևանքով»։

«COP17-ը միջազգային կարևոր միջոցառում է, որը Հայաստանի համար պետք է նաև բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնելու հարթակ դառնա։ Այսքան միջոցներ վատնելուց հետո այս իշխանությունն արդյո՞ք ունի համարձակություն խոսելու այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը մեր սուվերեն տարածքում վանդալիզմ իրականացնում բնության նկատմամբ։ Ադրբեջանը Շիկահողի արգելոցում շուրջ 60 հեկտար անտառ է հատել` ամրաշինական աշխատանքներ իրականացնելու նպատակով, սակայն հայկական կողմի համապատասխան արձագանք այս մասով չկա»,– շարունակեց Յոլյանը։

Յոլյանը հակադրեց այս իրավիճակը Հայաստանում անտառների պահպանության նկատմամբ կիրառվող վերահսկողությանը՝ նշելով, որ գյուղացին կարող է պատասխանատվության ենթարկվել նույնիսկ կոտրված ճյուղը տուն տանելու համար։

Պատգամավորն անդրադարձավ նաև Սև լճի ջրային ռեսուրսներին և Ջերմուկի ջրաբանական արգելոցի խնդիրներին։ Նրա պնդմամբ՝ ստեղծված իրավիճակն անդրադարձել է նաև Ջերմուկի ոռոգման ջրի հասանելիության վրա։

Ընդդիմադիր պատգամավորը քննադատեց նաև COP17-ի կազմակերպման ծախսերը։ Նրա խոսքով՝ երբ փոխնախարարին հարցրել են, թե միջոցառումն ընդհանուր որքան է արժենալու պետական բյուջեի համար, հստակ գումար չի ներկայացվել։

«Միայն մեկ ընկերության՝ «Մերիդիան» ընկերությանը, շուրջ 22 միլիոն դոլար է փոխանցվել՝ ժամանակավոր շինություններ կառուցելու համար»,– ավելեցարեց պատգամավորը։

Յոլյանը COP 17–ի վրա ծախսվող գումարները համեմատեց բնակարանաշինության հնարավոր ծախսերի հետ՝ պնդելով, որ դրանով Հայաստանում հնարավոր կլիներ կառուցել շուրջ 1000 բնակարան և մեղմել, մասնավորապես, Գորիսում ու Գյումրիում բնակարանային խնդիրները։

Leave a comment