Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակից, որն առաջացել է Միացյալ Նահանգների «կործանարար գործողությունների» հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է ապակայունացնել իրավիճակը, իրականացնել ծովային շրջափակում և վարել տնտեսական պատերազմ, Հորմուզի նեղուցում անվտանգությունը չի վերականգնվի։ Այս իրավիճակն անընդունելի է Իրանի համար, սակայն այն ԱՄՆ-ի կործանարար գործողությունների ուղղակի հետևանքն է»,- ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։