Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով այցելել է Ռուսաստան։
Ավելի վաղ քուվեյթական « Al-Jarida» թերթը հայտնել էր, որ Խամենեին, իբր, մարտի 12-ին տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման համար:
Իրանի նոր գերագույն առաջնորդին մոտ կանգնած բարձրաստիճան աղբյուրը թերթին հայտնել է, որ նա Իրանից դուրս է բերվել ռազմական ինքնաթիռով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Խամենեին արդեն վիրահատվել է մասնավոր կլինիկայում: