Իրանի դեսպանը հերքել է լուրը, որ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով այցելել է Ռուսաստան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով այցելել է Ռուսաստան։

Ավելի վաղ քուվեյթական « Al-Jarida» թերթը հայտնել էր, որ Խամենեին, իբր, մարտի 12-ին տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման համար:

Իրանի նոր գերագույն առաջնորդին մոտ կանգնած բարձրաստիճան աղբյուրը թերթին հայտնել է, որ նա Իրանից դուրս է բերվել ռազմական ինքնաթիռով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Խամենեին արդեն վիրահատվել է մասնավոր կլինիկայում:

Leave a comment