ՈւՂԻՂ․ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցն է․ Եռաբլուրը մարդաշատ է

44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցն է։ Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի նախաձեռնությամբ այց է կազմակերպվել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

Նշենք, որ այսօր պաշտոնական նամակներ կհանձնվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման կողմերից երկուսին՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և Հանրապետության կառավարությանը։

Նամակների հիմնական ուղերձը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած, սակայն մինչ օրս չկատարված պարտավորությունների, ինչպես նաև արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցի ապահովումն է։

Leave a comment