Լևոն Մկրտչյանը դատախազության պահանջով պետությանը պետք է վերադարձնի 35 ապօրինի ձեռք բերված անշարժ գույք և 1.2 միլիարդ դրամ․ Ազարյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի ավագանու անդամ Նատալի Սինորյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․

Բա չեք իմացե՞լ։ 

Պարզվում է՝ էն մեր մի քանի դաշնակցական պատգամավորները, ովքեր ամենից բարձր ու վատատեսական տոնով էին խոսում դպրոցաշինության, գիտության ու կրթության մասին, մանիպուլատիվ ու մոլորեցնող ելույթներով փորձում էին ապացուցել, թե իբր դանդաղ է ընթանում 300 դպրոցների հիմնանորոգումը։

Բայց հետաքրքիր զուգադիպություն է, չէ՞, որ հենց իրենց գաղափարակիցը՝ ասել է թե կրթության թիվ մեկ պատասխանատու դաշնակցական նախարարը՝ Լևոն Մկրտչյանը, դատախազության պահանջով պետությանը պետք է վերադարձնի 35 ապօրինի ձեռք բերված անշարժ գույք և 1.2 միլիարդ դրամ։

Ու այսքանից հետո նույն մարդիկ խոսում են կրթության արդյունավետությունից և այլնից։

Leave a comment