Աշխարհով մեկ թամաշա դարձած հայ երեսփոխաններից գոնե մեկը «Բոքսի հայաթի» կռիվներում ստացե՞լ է արժանապատիվ տղամարդու կոչման վարպետության դասեր։ Ես չտեսա. Անահիտ Քնարյան

ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԸ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏ Է

Աշխարհով մեկ թամաշա դարձած հայ երեսփոխաններից գոնե մեկը «Բոքսի հայաթի» կռիվներում ստացե՞լ է արժանապատիվ տղամարդու կոչման վարպետության դասեր։ Ես չտեսա։

«Բոքսի հայաթը», պատանիների կռիվների ու ինքնահաստատումի դարբնոցը, պատվախնդրության իր օրենքներն ուներ (հիմա պահպանվո՞ւմ է, կա՞- չգիտեմ)։ Ըստ այդ օրենքների՝ պետք է կռվեին միայն ձեռքերով ու ոտքերով։ Իսկ ընկածին հարվածելը խիստ անպատվաբեր էր։

Բացառված էր մեկի հանդեպ խմբակային ծեծը։ Կողմնակի միջոցներով (քար, փայտ և այլն…սեղան, աթոռ…) հարվածելը վարկաբեկելի էր, անթույլատրելի…

———

…Մեր բակը քաղաքում համբավ ունի՝

«Բոքսի հայաթ»-

Որն հայտնի է բնիկ երևանցիներին բոլոր։

Բակը ունի օրենքներ չգրված,

Եվ այդ օրենքները պատվով հաղթահարած տղաները միայն

Կարող են ձեռք բերել

Տիտղոս

Տղամարդու՝

Իսկական հայ տղամարդու։

Եվ հենց դրա համար,

Ամեն մի դեռահաս՝

Կռվազան,

Թե՝

Խիզախ,

Ինքնահաստատումի իր

Երազանքն ունի

Այս «հայաթում»։

 Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

«Անվերադարձ վերադարձ» պոեմից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment