Կենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետով. վարչապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բոլոր պետական սահմանները պետք է վերահսկվեն ՀՀ սահմանապահ համապատասխան ծառայության կողմից»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ կառավարության ծրագրում էլ այս թեմային անդրադարձ կատարվել է. «Եվ սահուն քայլերով գնալու ենք այս ճանապարհով»։

Նա հիշեցրել է, որ որոշ անցակետերում ՀՀ սահմանապահները չեն իրականացրել վերահսկողություն, սակայն արդեն մի քանի տարի է՝ բացառապես ՀՀ սահմանապահ զորքերն են վերահսկում անցակետերը։

«Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը, որը բարեփոխումների ճանապարհ պետք է անցնի»։

Նա նաև նշել է, որ կենսաչափական անձնագիր ունեցողներն առաջիկայում ՀՀ սահմանը կարող են հատել e-gate՝ էլեկտրոնային անցակետերի միջոցով, ինչը նշանակում է, որ որևէ սահմանապահ ծառայողի հետ շփում չի լինելու։

«Այդ համակարգն արդեն շատ երկրներում գործում է»։

Առաջիկայում նման հնարավորություն կստեղծվի Զվարթնոց օդանավակայանում, ապա՝ բոլոր սահմանային անցակետերում՝ առանց բացառության։

Leave a comment