Սլովակիայի առաջնության 13-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Պոդբրեզովայի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը: 33-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 86-րդ րոպեին:
Ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանն անցկացրել է 11 խաղ, դարձել է 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Յայա Տուրեի գլխավորած թիմը 27 միավորով երկրորդ տեղում է:
Դավիթ Եղիազարյան