Անահիտ Մանասյանը ցավակցել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Անահիտ Մանասյանի ցավակցական ուղերձը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Խոր ցավով տեղեկացանք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Էդգար Խաչատրյանի մահվան մասին։

Տարիներ շարունակ նա իր մասնագիտական գիտելիքն ու անսպառ նվիրումն ուղղել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի և քաղաքացիական հասարակության զարգացման գործին:

Էդգար Խաչատրյանը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի անդամ էր:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմը խորին ցավակցություն են հայտնում Էդգար Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին այս անդառնալի կորստի կապակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment