Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը։
«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում փաստացի խաղաղության հաստատումն իրենց արդյունքներն են տալիս»,- ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV տարեկան հանդիպման ժամանակ։
Շոյգուի խոսքով՝ մեծ նշանակություն ունի նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակում։