«Գերմանիայի և Շվեյցարիայի ֆինանսավորմամբ իրականացվող IMPACT ծրագիրը կնպաստի ազգային և տեղական մակարդակներում լավ կառավարման առաջխաղացմանը»

Տեղական մակարդակում արձանագրված հաջողությունների հիման վրա Շվեյցարիան ուրախ է շարունակել աջակցել Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը՝ նոր ծրագրի միջոցով, որն իրականացվելու է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

Ծրագրի նպատակն է Հայաստանում առավել խթանել մասնակցային և մարդակենտրոն մոտեցումները թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում։ Մենք սա կարևոր հնարավորություն ենք համարում տեղական մակարդակում հաջողված փորձը ազգային մակարդակում կայուն ինստիտուցիոնալ մոտեցումների վերածելու համար և ակնկալում ենք նաև սերտ համագործակցություն ՀՀ վարչապետի աշխատակազմի, Ֆինանսների նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։

Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Բազմամակարդակ կառավարման արդյունավետության, հաշվետվողականության և քաղաքացիակենտրոն փոխակերպման խթանում Հայաստանում» (IMPACT) ծրագիրը, որում Շվեյցարիայի ներդրումը կազմում է 3.7 միլիոն եվրո, կնպաստի ազգային և տեղական մակարդակներում լավ կառավարման առաջխաղացմանը՝ ամրապնդելով բազմամակարդակ կառավարումը, ինստիտուցիոնալ արդյունավետությունն ու համակարգումը։

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել իրավական, ֆինանսական և ինստիտուցիոնալ շրջանակները՝ խթանելու առավել մասնակցային, հաշվետու և փաստահեն կառավարումը, միաժամանակ աջակցելով պետական կառույցներին՝ Հայաստանի ողջ տարածքում առավել ներառական, արդյունավետ և քաղաքացիակենտրոն հանրային ծառայություններ մատուցելու գործում։

Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, համագործակցության ղեկավար Ուրսուլա Լոյբլին, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կառավարման ծրագրերի ղեկավար Համազասպ Դանիելյանը, GIZ-ի հայաստան գրասենյակի ղեկավար, դոկտոր Սոնյա Կուրցը և «Խաղաղ և ներառական հասարակություններ» ոլորտի համակարգող, IMPACT ծրագրի ղեկավար Թոմ Լանդեսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment