Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թաթարստանի Ալմետևսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Թաթարստանի Ալմետևսկ քաղաքի «Կալեյիկինո» նավթի պոմպակայանում։
Իր հերթին, հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքերը խոցել են արդյունաբերական գոտիներից մեկը։
«Այսօր առավոտ Ալմետևսկի շրջանի արդյունաբերական գոտում թշնամու անօդաչու թռչող սարքերի խոցման հետևանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում են հրշեջ խմբերը: Զոհեր կամ վիրավորներ չկան: Շրջանի բնակիչների կյանքին որևէ սպառնալիք չկա»,- ասվում է հայտարարության մեջ։