Տեխնիկական դպրոցում 17-ամյա աշակերտը կրակ է բացել․ Սերբիա

Սերբիայի Կրագուեւաց քաղաքի Առաջին տեխնիկական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ վիրավորվել է։

Սերբիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա մի աշակերտի, ով կասկածվում է դպրոցի նախասրահում փոքր տրամաչափի հրացանից կրակ բացելու մեջ։

Տուժածներից մեկը ստացել է վնասվածքներ, որոնք, ենթադրաբար, հասցվել են հրազենով, իսկ երկրորդ տուժածը վնասվածքներ է ստացել կոտրված ապակիներից։ Տուժածների թվում աշակերտներ չկան։

Leave a comment